Վերահաստատում եմ՝ մարդու իրավունքների միակ պաշտպանները մեր դիրքապահներն են: Ձեր ցավը տանեմ, տղե՛րք, մենք բոլորս ձեզ հավատում ու սատար ենք ձեր սուրբ առաքելության մեջ՝ գրել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:
Wargonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը Շուշիից անդրադարձել է քաղաքում է քաղաքից դուրս տեղի ունեցող մարտական գործողություններին: Պեգովը նշել է, որ քաղաքում և ծայրամասերում մարտեր են ընթանում, ոչ ոք չի ժխտում և չի ժխտել, այդպես է արդեն մի քանի օր:
ՊԲ N ստորաբաժանման և Քաշաթաղի շրջանի մի խումբ պահեստազորայինների և աշխարհազորի հետ, այսօր առավոտյան Բերձորի ուղղությամբ առաջնագծի երեք թևերով անցել ենք գրոհի, հայտնում է Բերձորի վարչական շրջանի ղեկավարը:
Նոյեմբերի 7-ին և լույս 8-ի գիշերը փոփոխական ինտենսիվությամբ մարտերը շարունակվել են ճակատային գծի բոլոր ուղղություններում, հայտնում է Արցախի պաշտպանության բանակը: Առավել համառ գործողություններ են ծավալվել Շուշիի մերձակայքում և հարավարևելյան հատվածում:
Առավել համառ գործողություններ են ծավալվել Շուշիի մերձակայքում և հարավարևելյան հատվածում: ՊԲ ստորաբաժանումները թշնամուն հասցրել են թիրախային հարվածներ` հետ մղելով առաջխաղացման բազմակի փորձերը:
Ոչ մի կորուստ, ոչ մի նահանջ դեռ պարտություն չէ, ամեն ինչ կորցրած չէ, եթե գիտակցությունդ պայքարում է, Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Թշնամին տևական ժամանակ, որպես առաջնային թիրախ, ընտրել է Շուշին, սակայն հայկական զինված ուժերը կարողանում են հաջողությամբ հետ մղել բոլոր հարձակումները, դիվերսիոն գործողությունները ոչ մի հաջողության չեն հասնում։
Ադրբեջանի նոյեմբերի 8-ի զորահանդեսի վերաբերյալ այդպես էլ լուրջ քննարկում ու վերլուծություններ չեղան ո՛չ հանրության մեջ, ո՛չ էլ մասնագետների կողմից։ Նեղ շրջանակներում մասնագետների հետ քննարկումները, սակայն, թույլ են տալիս արձանագրել, որ Ադրբեջանի ռազմական դոկտրինը էվոլյուցիա է ապրում...